Արաբկիր վարչական շրջանից հայտնում են, որ Արաբկիրում շարունակվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ախտահանման աշխատանքները։

«Սիրելի՛ քաղաքացիներ, եթե կան շքամուտքեր, որտեղ ախտահանումն իրականացվում է ոչ պատշաճ կերպով, խնդրում ենք դիմել ձեր շենքն սպասարկող համատիրությանը»,- ասված է հայտարարության մեջ։