Եվրագոտում ներդրողների տրամադրվածությունը լավացել է, սակայն պանդեմիայից հետո վերականգնումը կարող է սպառել իրեն՝ ցույց է տվել հետազոտությունը:

Եվրագոտում Sentix-ի ներդրողների վստահության ինդեքսը բարձրացել է մինչեւ մինուս 18,2 կետ, հաղորդում է Reuters-ը:

Ընթացիկ իրավիճակի ինդեքսը բարձրացել է երկրորդ ամիսն անընդմեջ՝ մինչեւ մինուս 49,5: Սակայն սպասումների ինդեքսը նվազել է մինչեւ 19,5:

Ներդրողները ակնկալում են, որ տարվա ընթացքում եվրագոտին կվերականգնի կորոնավիրուսի հետ կապված տնտեսական կորուստների միայն 60%-ը:

Գերմանիայում ներդրողները ակնկալում են, որ վերականգնումը կլինի 65%: