Ազգային ժողովրի արտահերթ նիստ նախատեսվում է, սակայն թե ո՞ր օրը, եւ ի՞նչ օրակարգով դեռ հայտնի չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ սպասում են, որ չորեքշաբթի օրը նիստ կգումարվի, սակայն դեռ հստակ տեղեկություն չունեն։

Ըստ Armlur.am-ի՝ արտահերթ նստաշրջանը  հրավիրվելու է ոչ թե Կառավարության, այլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, քանի որ կան հարցեր, որոնք այս ընթացքում չեն քննարկվել։ Չորեքշաբթի ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի հարցը եւ չի բացառվում, որ այդ հարցն էլ ընդգրկվի օրակարգում: