ՌԴ նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ իրավիճակը՝ նշելով, որ այն մզկիթի վերածելու որոշման ժամանակ պետք է հաշվի առնել տաճարի կարգավիճակը՝ որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաղորդում է ՌԲԿ-ը:

Նա նշել է, որ շատ զբոսաշրջիկների, այդ թվում ռուսաստանցիների համար տաճարը նշանակություն ունի որպես հոգեւոր արժեք:

Տաճարը մզկիթի վերածել առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեռեւս 2019-ի գարնանը: Այս տարվա հուլիսի 2-ին Թուրքիայի պետխորհուրդը քննարկել է տաճարը մզկիթի վերածելու հարցը: Որոշում կընդունվի առաջիկա 2 շաբաթների ընթացքում:

Ավելի վաղ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել էր, որ Սուրբ Սոֆիայի սպառնալիքը սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության եւ հետեւաբար նաեւ մեր հոգեւորականության եւ պատմության համար: