Հայաստանում հուլիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարեւմտյան է՝  3-8 մ/վ արագությամբ: Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչից հետո այն կրկին կսկսի իջնել: Ինչպես NEWS.am-ը տեղեկացել է «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +34 +36 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +33 +35,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +27 +32,

Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +32 +37,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +32 +35,

Արարատում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +34 +37,

Արմավիրում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +34 +37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +34 +37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +34 +38,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +26 +31,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +27 +31 (հովիտներում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +34 +38):