ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 6-ին, կազմել է 483.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.05 դրամ (աճել է 3.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605.49 դրամ (աճել է 3.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.74 դրամ (նվազել է 0.07 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  280.61 դրամ, ոսկի՝ 27,607.98 դրամ, պլատին՝ 12,582.35 դրամ: