Նորքի տուն-ինտերնատում մարտ ամսից մինչեւ հիմա կորոնավիրուսով վարակված  տասը տարեց է մահացել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

Նշենք, որ տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված բոլոր տարեցներին ու աշխատակիցները դուրս են գրվել հիվանդանոցից. նրանց կրկնակի թեստի պատասխանը բացասական է։