Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակն է համատեղել կողմերի կարողությունները՝ պրոբացիայի շահառուների օրինապահ վարքագծի դրսևորման, իրավագիտակցության բարձրացման, հանրային կյանքում վերաինտեգրվելու, նոր հանցագործությունների կանխման նպատակով վերասոցիալականացման միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու գործընթացներում, նպաստել պրոբացիայի ոլորտի զարգացմանը՝ դրա մասին հանրային տեղեկության տարածման միջոցով, ինչպես նաև բարելավել Պրոբացիայի ծառայության գրասենյակային ու տեխնիկական պայմանները, զարգացնել  պրոբացիայի ծառայողների ունակություններն ու հմտությունները: 

Կողմերը հաստատել են, որ Հուշագիրը կբարելավի ՀՀ-ում պրոբացիայի ինստիտուտի կայացման գործընթացը: