Մեքսիկայի հարավում թմրանյութեր փոխադրող է օդանավ է հրդեհվել, հայտնում է BBC News-ը։

Կրակը բռնկվել էր վայրէջքից հետո:

390 կգ կոկաին տեղափոխող ինքնաթիռը հայտնաբերվել էր Կինտանա-Ռոո նահանգում, հայտնել են երկրի ռազմական գերատեսչությունում։

Ինքնաթիռը մեքսիկացի զինվորականների կողմից նկատվել էր երկրի սահմանը հատելուց անմիջապես հետո, եւ այն ուղեկցվել էր ռազմական ինքնաթիռների կողմից։

Ինքնաթիռի վայրէջքի վայր զորքեր էին ժամանել։