Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ եւ նրան հրավիրել Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին, հաղորդում է «Բելթա»-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:

Լուկաշենկոն շնորհավորել է Նազարբաեւին 80-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհավորել հիվանդության հաղթահարման կապակցությամբ:

Լուկաշենկոն եւ Նազարբաեւը պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել:

ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին Միսնկում:

Կողմերը քննարկել են Բելառուսում եւ Ղազախստանում ընդհանուր իրավիճակը: Նազարբաեւն իր լավագույն մաղթանքներն է փոխանցել Բելառուսի ժողովրդին եւ աջակցություն հայտնել երկրի ղեկավարությանը: