Լոնդոնում վաճառքի կհանվի փոշու շերտերի տակ հայտնաբերված Ռուբենսի գլուխգործոցը 3,5 մլն ֆունտով, գրում է Bucks Free Press-ը:

Ռուբենսի «Լեդիի դիմանկարը» կտավը, որը  հայտնաբերվել է փոշու եւ կեղտի մեջ, վաճառքի կհանվի Լոնդոնում Սոթբի աճուրդի տանը:

17-րդ դարի գլուխգործոցը ցուցադրվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայում 1902 թվականին, սակայն Սոթբիի՝ հին նկարների բաժնի ղեկավարի խոսքով՝ դրա ծագման մասին մոռացել են:

Կտավի ներկայիս սեփականատերը, ով կտավը աճուրդ է հանել, Սոթբիի փորձագետներին ցույց է տվել, որ այն ուսումնասիրել է ինֆրակարմիր տեսախցիկի օգնությամբ եւ եզրակացության եկել, որ կտավն իսկապես պատկանում է Ռուբենսին: