Կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է. լավ է, որ այդ ատռումով աճ չկա, բայց վատ է, որ բացարձակ առումով այդ թվերը մնում են բարձր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկվա դրությամբ մեր մահճակալային ընդհանուր ֆոնդը արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, դրանցմեծ մասը հագեցած է թթվածնային կենտրոնական մատակարարումով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են: Զբաղվածությունը շատ բարձր է, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում:

Ծանր եւ ծայրահեղ  ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սաքրերի տակ: Հարաբերականորեն բարվոք է տանը սպասող մեր քաղաքացիների, այսինքն ժամը 3-ի դրությամբ մենք չունենք որեւէ պացիենտ, որը ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք, բայց հոսպիտալացված չէ: Նաեւ ունենք 20 պացիենտ, որոնք կարիք ունեն այլ հիվանդանոցներից տեղափոխվել կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող ԲԿ-ներ»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այն, որ ամեն օր ունենում են հարաբերականորեն կայուն թվեր, դա եւս հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է. «Սովորաբար նման համավարակները տարածվում են պայթյունաձեւ, բայց մենք նման իրավիճակ չունենք: Այսինքն դիմակների պատշաճ կրելը մեզ մոտ էլ է ապացուցել, որ դրանք արդյունավետ ենԵթե այդպես չլիներ, մենք պատիկներով ավելի շատ դեպքեր կունենայինք: Այսինքն դիմակների կրումը աշխատում է:

Ինչպես առանց կոշիկ հագնելու տնից դուրս չենք գալիս, այնպես էլ պետք է առանց դիմակի դուրս չգանք, չպետք է դիկմակը իջեցնենք ու բացենք մեր քիթը: մենք չենք հանում մեր շորերը եւ մերկ ման չենք գալիս փողոցում»,-ասաց նա: