Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Իջեւան, Դիլիջան, Հրազդան, Աբովյան, Արմավիր եւ Արտաշատ քաղաքներում։

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 106 մեքենա, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենան վարած 77 անձ, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող` 35, առանց համարանիշերի՝ 1, թաղանթապատված դիմակիով՝ 8 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներն ամենօրյա են։