Ծիր Կաթինում եւ այլ գալակտիկաներում սպիտակ թզուկների անալիզը ցույց է տվել, որ այդ դասի աստղերը կարող են ածխածնի կարեւոր աղբյուր լինել: ՀԵտազոտության արդյունքները հրապարակվել են Nature Astronomy ամսագրում:

Տիեզերքում ածխածնի բոլոր ատոմները ստեղծվել են հելիումի 3 ատոմների միացման արդյունքում: Սակայն աստղաֆիզիկոսները մինչ այժմ վիճում են, թե որ աստղերն են համարվում ածխածնի հիմնական աղբյուր:

ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Շվեդիայից, Իտալիայից եւ Շվեյցարիայից աստղագետների ստացված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ սպիտակ թզուկները եղել են նույնքան կարեւոր ածխածնի աղբյուրներ, ինչպես գերնորերի տեսքով հսկայական աստղերի պայթյունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախքան ամբողջությամբ այրվելը, գիտնականների կարծիքով, այդ աստղերը կարեւոր ժառանգություն են թողնում՝ շրջակա միջավայրում տարածվող աստղային քամին, որը հարուստ է քիմիական տարրերով, ներառյալ՝ ածխածնով: