ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության մակարդակը նվազել է 39%-ով:

«Չինական վիրուսից մահերը 39%-ով քիչ են, այն դեպքում, երբ թեսթավորման մեր հրաշալի համակարգը շարունակում է առաջատար լինել աշխարհում։ Ինչու կեղծ ԶԼՄ-ները չեն հայտնում, որ մահացությունը նվազել է: Միայն այն պատճառով, որ դրանք իսկապես ԿԵՂԾ ԶԼՄ-ներ են»,- Twitter- ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը: