Հուլիսի 6-ի երեկոյան 18-ին մոտ Երեւանի  իր բնակարանից (Խորենացի փողոց) դուրս  է եկել եւ մինչեւ հիմա  չի  վերադարձել  հալեպահայ Էլիզաբեթ  Արիկը։ Այս մասին arevelk.am-ին պատմել են նրա  հարազատները։

Նրանք հայտնել են, որ     80-ամյա  կինն ունի առողջական  խնդիրներ։ Նրանք դիմում են բոլորին, խնդրելով նրա տեղն իմանալուն  պես զանգահարել   Հրանտ կամ  Վանիկ Զուլալյաններին, հետեւյալ  հեռախոսահամարներով՝ 055 404219, 098 585440։