Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 6-ին, ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զովունի գյուղում՝ խաղատների մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զովունի գյուղում՝ «Գուդվին» խաղատան մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հունան Ա․, 1988 թ․) բախվել է էլեկտրասյանը եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ինչի հետեւանքով էլեկտրասյունը կոտրվել եւ ընկել է՝ փակելով ճանապարհի երթեւեկելի հատվածը. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը, ինչպես նաեւ քաղաքացիների հետ համատեղ սյունը դուրս են բերել երթեւեկելի հատվածից։

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։