Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 01:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում հայտնաբերվել է վթարված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոլանդ Մ., ծնված 2002 թ․), որի վարորդը և ուղևորը (Վահե Հ․, ծնված 2003 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։