«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մեկնարկեցին իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

«Առաջին սեմինարի բանախոսն էր Տուսկանիայի Արեցցո հիվանդանոցի համաճարակաբան Դավիթ Ռեդին: Նա անդրադարձավ թոքաբորբի ընթացքում հակաբիոտիկների կիրառմանը, COVID 19-ով հիվանդների վարմանը և բուժման մոտեցումներին»,-նշել է նա: