Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել բոլոր տնային կոնտակտավորների օջախներում, բժշկական հաստատություններում եւ մեկուսարան հանդիսացող վայրերում:

Մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Ախտահանման շարունակական աշխատանքներ են կատարվել նաեւ քննական կենտրոններում: