Ճապոնիայում տեղատարափ անձրեւների պատճառով կարող են 1,28 մլն բնակչի տարհանել, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Տարհանում է հայտարարվել Ֆուկուոկա, Կումամոտո, Նագասակի եւ Օիտա պրեֆեկտուրաներում:

Սողանքներն արդեն 52 մարդու կյանք են խլել, 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 12 մարդ անհետ կորած է համարվում: Կյուսյուում նախկինի պես առանց հոսանքի է մնում մոտ 7000 մարդ: