Նավթի գներն ընկնում են մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի աճը, որը նավթի ամենամեծ սպառողն է աշխարհում, կսահմանափակի վառելիքի պահանջարկի վերականգնումը, փոխանցում է Reuters-ը:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0.7 տոկոսով եւ կազմել են 42.8 դոլար մեկ բարելի դիմաց, WTI-ի գինը նվազել է 0.76 տոկոսով եւ հասնել 40.32 դոլարի բարելի դիմաց:

Հուլիսի առաջին հինգ օրվա ընթացքում ԱՄՆ 16 նահանգներ վարակման դեպքերի ռեկորդային աճ են գրանցել: Ավելանում են մտահոգություններն առ այն, որ համավարակի տարածման զսպման համար ձեռնարկված միջոցները բացասաբար կանդրադառնան վառելիքի պահանջարկի վրա:

Մայամիի քաղաքապետ Կառլոս Խիմենեսը սահմանափակումներ է մտցրել ռեստորանային գործունեության համար Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճի պայմաններում, որտեղ համավարակի հետեւանքով զոհերի թիվն արդեն գերազանցել է 130 000-ը:
Կալիֆորնիան եւ Տեխասը՝ երկու առավել բնակեցված նահանգները, նույնպես հայտնում են հիվանդության բարձր մակարդակի մասին:

«Պահանջարկի անկման պոտենցիալը լոքդաունի երկրորդ ներդրման հավանականության ֆոնին համադրվում է ՕՊԵԿ+-ի՝ դիսցիպլինայի կապակցությամբ մտահոգությունների հետ եւ ճնշում է գործադրում նավթի գների վրա»,- նշել է  CMC Markets-ի  գլխավոր շուկայական ռազմավար Մայքլ Մաքքարթնին։
Նավթային շուկայի մասնակիցները տվյալներ են սպասում Ամերիկյան նավթային ինստիտուտից (API) եւ Էներգետիկ տեղեկատվության վարչությունից (EIA) տվյալների անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ վառելիքի պաշարների փոփոխությունների վերաբերյալ: «Ռոյթեր» գործակալության կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում են, որ բենզինի պաշարները կավելանան 100 000 բարելով: API-ն տվյալները կհրապարակի երեքշաբթի օրը, իսկ EIA-ի զեկույցը կհրապարակվի չորեքշաբթի օրը: