Deutsche Bank-ը եւ Google-ը պայմանավորվել են երկարատեւ ռազմավարական գործընկերության մասին, հաղորդում է Reuters-ը:

Ընկերությունների գործընկերությունը ենթադրում է Deutsche Bank-ին ամպային ծառայությունների նկատմամբ հասանելիության տրամադրում եւ հաճախորդների համար տեխնոլոգիաների հիման վրա ֆինանսական պրոդուկտների ոլորտում նորարարությունների խթանում:

Այդ գործարքը ներառված է 2022 թվականին Deutsche Bank-ի կողմից ծրագրվող խոշոր ներդրումային ծրագրում, որի արժեքը հասնում է 13 մլրդ եվրոյի:

Իրավիճակին ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Deutsche Bank-ն այդ գործընկերության արդյունքում ակնկալում է ստանալ ավելի քան 1 մլրդ եվրո կուտակված շահույթ: