Հայաստանի ատոմակայանում անվտանգության մակարդակը բարձր է, քան ճապոնական «Ֆուկուսիմայում»: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտնել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նա նշել է, թե Հայաստանը հետեւում է միջազգային փորձին եւ ընդօրինակում է այն` ավելի բարձրացնելու Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգությունը: «Մենք դա անում ենք, որ Հայկական ԱԷԿ-ը կարողանա կանխել բնության կատակլիզմները»,- նկատել է նախարարը: