Կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ հայտնաբերվել է Իսպանիայի բնակչության ընդամեը 5.2 տոկոսի մոտ, իսկ ոմանց մոտ դրանք անհետանում են հայտնվելուց մի քանի շաբաթ անց, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Իսպանիայի առողջապահության նախարարության կողմից անցկացված ուսումնասիրության տվյալները։

Հեռուստաալիքը նշում է, որ այս ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան այն մակարդակը, որը թույլ է տալիս խոսել COVID-19-ի նկատմամբ հավաքական իմունիտետի մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Բացի այդ, գիտնականները պարզել են, որ հետազոտության մասնակիցներից ոմանց մոտ հակամարմիններն անհետացել ե ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում: Այդպես, հետազոտվածների 7 տոկոսի դեպքում, ում մոտ հակամարմիններ են գտել, դրանք անհետացել են հետազոտության արդեն երկրորդ փուլում, իսկ 14 տոկոսի մոտ՝ երրորդ փուլում։

Կառլ III անվան Առողջության ինստիտուտի ղեկավար, դոկտոր Ռաքել Յոտին հայտարարել է, որ ձեռքբերված իմունիտետը կարող է թերի, ժամանակավոր լինել: Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ դրա արդյունքները «արտացոլում են դժվարությունները կարճաժամկետ հեռանկարում հավաքական իմունիտետ ձեռք բերելու հարցում»:

Worldometers վիճակագրական աղբյուրի համաձայն՝ Իսպանիայում գրանցվել է COVID-19-ով վարակման 297 625 դեպք, մահացել է 28 385 մարդ։