Եթե մարդն ունի թոքաբորբ, դա արդեն ուղիղ բժշկական ցուցում է, որ նա պետք է թեստավորվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունի երկկողմանի թոքաբորբ, բայց նրան չեն թեստավորում:

«Հնարավոր է, որ բժիշկն ասի՝ իմաստ չունի թեստ անելու, ակնհայտորեն դու վարակված ես, ի դեպ, այլ երկրներում էլ է եղել, որ ենթադրենք ընտանիքի մի անդամը վարակված է եղել, մյուս անդամների մոտ ակնհայտ սիմպտոմներ են եղել, ընդունված է եղել չթեստավորել: Եթե բուժումն անցնում է տանը, իրոնք, կարես, անիմաստ է դառնում թեստավորումը, մանավանդ որ գիտես, որ 14 օր տանը պետք է մնաս: Այլ է խնդիրը, որ մարդը պետք է հիվանդանոց պառկի: Այդ դեպքում պետք է հավաստիանանք, որ նա ունի այդ հիվանդությունը»,-ասաց նա: