Գերմանիայի կառավարությունը ոչ լեգիտիմ է անվանել Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելք, գրում է Der Tagesspiegel-ը:

«Դաշնային կառավարությունը հայտարարել է, որ չի կարող նշել որեւէ պատճառ, որով լեգիտիմ կհամարվեր Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ներխուժումը»,-ասել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության քարտուղար Հելին Էվրիմ Սոմմերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է այսպես կոչված «Խաղաղության աղբյուր» օպերացիան՝ հայտարարելով օպերացիայի անցկացման կենսական կարեւորության եւ միջազգային իրավունքի պահպանման մասին: