Տնային պայմաններում թոքաբորբի բուժման ժամանակ ներառված են այնպիսի դեղորայք, որոնք մատչելի են եւ կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել մարդկանց բուժման ծախսերը, եթե նրանք տանն են բուժվում կորոնավիրուսից:

«Եթե իսկապես այլ դեղերի կարիք կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք  տեղափոխվի հիվանդանոց: Բուժման պրոտոկոլի մեջ ներառված դեղերի մի մասը, հատկապես այնպիսի դեղեր, որոնք հարաբերականորեն ավելի թանկ են, թեեւ դրանք մի քանի հազարի շրջանակում են,  իրականացրել ենք կենտրոնացված գնում եւ բաշխել ենք, ՀՀ բոլոր պոլիկլինիկական համակարգերին:

Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ շատ քաղաքացիներ, որոնց մոտ դրական ախտորոշում կա, ընդհանրապես բուժման կարիք չունեն, պարզապես պետք է տանը մնան»,-ասաց նա: