Սվերդլովի շրջանի Վերին Պիշմայի դատարանը 90 հազար ռուբլիով տուգանել է կարգալույծ արված քահանա Նիկոլայ Ռոմանովին կորոնավիրուսի մասին ֆեյք նորություններ տարածելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Քահանան չի հայտնվել նիստին: Նրա փաստաբանը պնդել է, որ նյութերում չկան ապացույցներ տեղեկատվության կանխամտածված տարածման մասին:

Քահանան մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.15 հոդվածի 9-րդ մասով:

Նա ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ սկսել է խոսել կորոնավիրուսի՝ կեղծ պանդեմիա լինելու մասին, ինչպես նաեւ հայտարարել, որ մարդկանց զրկում են ազատությունից եւ աշխատանքից: Այդ պատճառով նրան կարգալույծ են արել: