Կորոնավիրուսի պանդեմիան կանխատեսվածից ավելի ուժեղ կթուլացնի ԵՄ տնտեսությունը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է DW-ը:

Փորձագետները ենթադրում են, որ ԵՄ երկրներում ՀՆԱ-ն կնվազի 8,3 տոկոսով, իսկ եվրագոտու երկրներում՝ 8,7 տոկոսով:

Նշվում է, որ կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում, 2020-ին ՀՆԱ ծավալը կնվազի ավելի քան 10 տոկոսով: Գերմանիայի համար կանխատեսումը գրեթե չի փոխվել՝ 6,3 տոկոս:

Եվրահանձնաժողովը նախկինի պես ակնկալում է, որ 2021 թվականին Եվրոպայի տնտեսությունը կվերականգնվի: ԵՄ երկրներում աճ է կանխատեսվում 5,8 տոկոսի մակարդակով, իսկ եվրագոտու երկրներում՝ 6,1 տոկոսի մակարդակով: