Hraparak.am կայքում այսօր ՝ 07.07.2020թ. տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն իմ՝ Դավիթ Համբարձումյանիս, եղբորս՝ Գոռ Համբարձումյանի եւ Նվեր Մուրադյանի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

Նա , մասնավորապես, նշել է.

«Hraparak.am կայքում այսօր ՝ 07.07.2020թ. տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն իմ՝ Դավիթ Համբարձումյանիս, եղբորս՝ Գոռ Համբարձումյանի եւ Նվեր Մուրադյանի մասին: Ցանկանում եմ հայտնել, որ ես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանս, ոչ թե «երբեմնի հանրապետական եմ», այլ այս պահին եւս հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, դեռ ավելին՝ հանդիսանում եմ ՀՀԿ Մասիսի տարածքային կազմակերպության նախագահ: Եղբորս եւ Նվեր Մուրադյանի միջեւ երբեւէ որեւէ միջադեպ չի եղել եւ չի կարող լինել առնվազն այն պատճառով, որ Նվերը մեր քրոջ ամուսինն է՝ մեր փեսան եւ մեր ընտանիքի անդամ, հարազատ մարդ: Ինչ վերաբերում է Գոռին, Նվերին եւ իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, ապա դա առնվազն թյուրիմացության արդյունք է:

Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Մասիսի քաղաքապետ

Դավիթ Համբարձումյան»։

NEWS.am-ին Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ Մասիսի ոստիկանական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։