Հուլիսի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով Աչաջուր գյուղում ստուգել են նույն գյուղի 32-ամյա մի բնակչի 8 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել «Սեւքար» անտառտնտեսության տարածքից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: