Վրաստանը պատրաստ է Հայաստանին ցուցաբերել այն օգնությունը, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարում, այսօր ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն։

Ըստ նրա՝ վրացական կողմն աջակցություն կցուցաբերի` կախված այն կարիքներից, որոնք կնշի հայկական կողմը: «Վրացական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հարեւան երկրին»,- ասել է Թիկարաձեն, փոխանցում է News-Georgia-ն:

Ավելի վաղ Վրաստանն ու Հայաստանն փոխանակվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի փորձով առցանց հանդիպման ընթացքում: Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան ասել էր, որ Թբիլիսին իր բժիշկներին կուղարկի Հայաստան՝ հարեւան երկրին օգնություն ցուցաբերելու համար։