Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երեւան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝

1.Իսակովի պողոտա

2.Թբիլիսյան խճուղի

3.Մոնթե Մելքոնյան փողոց

4. Աճառյան փողոց

5. Դավիթ-Բեկի փողոց

6. Մյասնիկյան պողոտա

7. Սարալանջի պողոտա

8. Աշտարակի խճուղի:

Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երեւան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ: