ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազության ոչ միանշանակ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ մեղադրող կողմը միջնորդություն էր ներկայացրել, որի էությունը պաշտպանությանը միջնորդություն ներկայացնելու իրավունքից զրկելն էր: Այդ միջնորդության քննարկումը տեւեց 5 ժամ:

Արդյունքում Աննա Դանիբեկյանը հաստատեց օրենսդրությունում համապատասխան կարգավորման բացակայությունը: Միջնորդությունը չբավարարվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին ժամը 13:00-ին: