Ամերիկացիները կորոնավիրուսի հետ կապված խարդախությունների պատճառով 77,4 մլն դոլար են կորցրել: Նման տվյալներ է մեջբերում ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողովը (FTC), հաղորդում է CNBC-ը:

Սպառողների Ազգային լիգայի՝ հեռուստահաղորդակցությունների, պետական քաղաքականության հարցեով փոխանախագահ Ջոն Բրեյոյի խոսքով՝ թիվը կարող է ավելի մեծ լինել՝ հաշվի առնելով խարդախությունների աննախադեպ թիվը:

«Կարծում եմ՝ FTC-ի թվերը գրեթե միշտ այսբերգի գագաթնակետն են»,-ասել է Բրեյոն:

Խարդախների հիմնական նպատակներից մեկը միանվագ վճարներն են եղել, որոնք կարող էին կազմել մինչեւ 1200 դոլար ֆիզիկական անձանց համար եւ 2400 դոլար զույգերի համար՝ հավելյալ 500 դոլար յուրաքանչյուր երեխայի համար: Խարդախները խաբել են ամերիկացիներին՝ ստիպելով գումար կամ անձնական տեղեկություն տալ՝ նրանց չեկերն արագ տալու պատրվակով:

Աշխատանքի դեպարտամենտի տվյալներով՝ այս պահին գործազրկության նպաստ է ստանում ավելի քան 31 մլն ամերիկացի: