2017 թվականի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը. Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։

Նշենք, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։