Դատախազության միջնորդության քննարկման վրա 2 նիստ կորցրեցինք: Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազության ոչ միանշանակ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ մեղադրող կողմը միջնորդություն էր ներկայացրել, որի էությունը պաշտպանությանը միջնորդություն ներկայացնելու իրավունքից զրկելն էր: Այդ միջնորդության քննարկումը տեւեց 5 ժամ:

«Դատախազության միջնորդության քննարկման վրա 2 նիստ կորցրեցինք: Նման գործիքի բացակայության մեր պնդումները արձագանք ստացան: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձն ու կարող ենք պնդել, որ աշխարհում չկա երկիր, որտեղ նման գործիք գոյություն ունենա: Լավ է, որ այդ իմաստով նախադեպ չդարձանք: Սակայն կորցրեցինք երկու նիստ: Շնորհակալություն եւ համբերություն»,-դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդեւանյանը: