Ճապոնական Donut Robotics ընկերությունը մշակել է «խելացի» պաշտպանիչ C-mask դիմակը: Այն կարող է ձայնագրել խոսքը, թարգմանել եւ վերակազմել այն ինը լեզուներով՝ օգտագործելով Bluetooth-ը:

C-mask-ը հնարավորություն է տալիս թարգմանել ճապոներեն, անգլերեն, չինարեն, ֆրանսերեն, կորեերեն, թայերեն, իսպաներեն, վիետնամերեն եւ ինդոնեզերեն, հայտնում է РБК-ն:

Նաեւ սարքը կարող է զանգեր կատարել եւ բարձրացնել օգտատիրոջ ձայնը բարձրախոսներում: Ապագայում նախատեսվում է դիմակները հագեցնել AR եւ VR գործառույթներով:

«Երկար տարիներ մենք ստեղծել ենք տեխնոլոգիա, որպեսզի օգտագործենք այն հետքովիդյան աշխարհում»,- ասում է ընկերության գլխավոր տնօրեն Տայսուկե Օնոն:

Մինչ այժմ Donut Robotics-ը Fundinno հարթակի միջոցով հավաքել է 28 մլն իեն (18,5 միլիոն ռուբլի): C-mask-ի առաջին խմբաքանակի թողարկումը նախատեսված է սեպտեմբերին: