Իտալիայում լողափին գտնվող վեց նուդիստների զգալի տուգանքներ են նշանակել՝ հասարակական կարգը խախտելու համար, հայտնում է BBC-ն:

Ոստիկանները նուդիստներին նկատել են Աբբադիա Լարիանի լողափերին սոցիալական հեռավորության կանոնները վերահսկելու համար պարեկություն անելիս:

43-68 տարեկան վեց տղամարդիկ տուգանվել են 3333 եվրոյի:

Լոմբարդիայի հյուսիսային շրջանում իշխանությունները ամեն կերպ փորձում են վերահսկել այն մարդկանց, ովքեր գալիս են լողափեր: Լողափերին նկատվել է մոտ 70 մարդ՝ հիմնականում Հարավային Ամերիկայից եւ Արեւելյան Եվրոպայից, ինչպես նաեւ հարեւան նահանգներից այցելուներ: