«Ապշերոնյան սնապարծը կրկին դատարկաբանությունների եւ ցածրորակ բարբաջանքների տարափ է տեղացել Հայաստանի, հայ ժողովրդի եւ Սերժ Սարգսյանի հասցեին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը։

«Նրա մազութային լեղու մակարդակը շատ է զիջում Բաքվի նավթի որակին, ինչի վրա հենվում է ջերմոցային միջավայրում աճեցված իշխանությունը, որի ներկայացուցիչն է լատունային «ոսկե երիտասարդության» եւ հարեւան հորինված պետության գահի ժառանգորդը, ով ամբողջ ղարաբաղյան պատերազմն անցկացրել է Ստամբուլի, Մոսկվայի գիշերային ակումբներում, եւ աստված գիտի, թե որտեղ է քաշել թանկարժեք սիգարների բույրը՝ ճակատային գծի այրման եւ վառոդի ծխի փոխարեն:

Ալիեւ-միջնեկը դասեր չի քաղել ինչպես իր նախորդների անփառունակ պարտություններից, այնպես էլ 2016-ի իր սեփական ապրիլյան ֆիասկոյից:

Ո՞րն է Ադրբեջանի նախագահի այդպիսի իսկապես թշվառ եւ դիվանագիտական էթիկայի նվազագույն շրջանակներից դուրս եկող վարքագծի գաղտնիքը:

Մարդ, ով Սերժ Սարգսյանին տեսնելով՝ պավլովյան շների լավագույն ավանդույթներով ամեն անգամ ռեֆլեկտիվ սեղմում էր իր անզոր պոչը, որի բանակը սեփական փորձով բազմիցս զգացել է հայ զինվորի ուժն ու անվախությունը, իրեն պահում է ինչպես միջին վիճակագրական հիստերիկ կինը ՆԴՀ-ի ժամանակ:

Ի՞նչ աններելի ու ցավալի բան է արել նրան Սերժ Սարգսյանը, որ Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարվելուց 2 տարի անց Ալիեւն իրեն նման գարշելի ձեւով է պահում:

Ադրբեջանի ժողովուրդ, բացատրիր քո նախագահին, որ հղի տղամարդը ողորմելի տեսարան է:

Պատկերացնում եք, նրան դուր չի գալիս Հանրապետական կուսակցության խորհրդանիշը: Իհարկե, դուր չի գա, քանի որ հենց այս կուսակցության ներկայացուցիչներն էին կողք կողքի, հայ ժողովրդի մյուս որդիների հետ, որոնք ցույց տվեցին «ալիեւներին» իրենց իրական տեղը՝ ինչպես մարտադաշտում, այնպես էլ դիվանագիտական ասպարեզում: Կասկած չկա, որ եթե արծվի փոխարեն մեր կուսակցության դրոշի վրա ոչխար լիներ, Ադրբեջանի նախագահի սովորական մշակութային կոդը «յուրային-օտար» համակարգում նրա հանդեպ ավելի բարյացակամ կլիներ: Ֆաշիզմի մասին խոսելու բարոյական իրավունք չունի այն գործիչը, որն իր երկրում մարդու հանդեպ ատելության եւ այլատյացության պաշտամունք է սերմանում, ով հայատյացությունը բարձրացրել է պետական կրոնի աստիճանի, որի համար քնած սպային կացնով սպանող ոչնչությունը ազգային հերոս եւ խորհրդանիշ է:

Այո, Հայաստանում այսօր խնդիրներ կան եւ ժողովրդավարության, եւ ներկա իշխանության հետ, սակայն Ալիեւը չէ, որ, իր ներքին բարոյական դատարկությամբ եւ միջնադարյան տգիտության դրսեւորումներով, պետք է խոսի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ եվրոպական արժեքների մասին: Մենք ինքներս կլուծենք մեր խնդիրները:

Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայկական բանակը եւ երկրի քաղաքական էլիտան միասին կպատժեն Ալիեւին՝ նրա ցանկացած արկածախնդրության համար:

Մի՛ կասկածեք, հարեւաններ:

P.S. Իսկ թեյը Բաքվում իսկապես լավն էր»: