Facebook-ը խոստացել է հետագա քայլեր ձեռնարկել ատելություն պարունակող կոնտենտը ջնջելու համար:

Սոցցանցի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը պետք է խոսեին #StopHateForProfit արշավի (Կանգնեցրեք հանուն շահույթի ատելությունը) առաջնորդների հետ: Արշավը 900 գովազդատուի էր հավաքել, որոնք դադարեցրել էին սոցցանցում իրենց գովազդի տեղադրումը:

Սանդբերգն ասել է, որ  ինքն ու Ցուկերբերգը վիրտուալ հանդիպում կանցկացնեն նրանց հետ:

«Մենք փոփոխություններ ենք կատարում ոչ թե գովազդատուների ճնշումների, ֆինանսական խնդիրների պատճառով, այլ այն պատճառով, որ դա ճիշտ է: Մենք տարիներ շարունակ աշխատել ենք մեր հարթակում ատելությունը նվազեցնելու ուղղությամբ»,-ասել է Սանդբերգը: