Երեւանում այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 16:10-ի սահմաններում Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի Երեւանյան փողոցում՝ Փարաքարի «գայի պոստի» դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, 2 Opel եւ ГАЗ 21 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով Երեւանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բկ: