ԱՄՆ-ի ավելի քան 1000 կրոնական առաջնորդներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել 17 տարվա ընդմիջումից հետո դաշնային մահապատիժները վերականգնելու ծրագրից:

«Քանի որ մեր երկիրը պայքարում է COVID-19 համավարակի, տնտեսական ճգնաժամի եւ քրեաիրավական ոլորտում համակարգային ռասիզմի դեմ, մենք պետք է կենտրոնանանք կյանքը պաշտպանելու եւ պահպանելու, ոչ թե մահապատիժների վրա»,- ասվում է տարբեր քրիստոնեական դավանանքների առաջնորդների հայտարարության մեջ: «Դադարեցրեք նախատեսված դաշնային մահապատիժները»,- հայտնում է AFP-ը:

Արդարադատության նախարարությունը անցած ամիս հայտարարել է, որ դաշնային մահապատիժները կվերսկսվեն հուլիսի 13-ին:

1988-ին մահապատժի վերականգնումից հետո դաշնային միայն երեք մահապատիժ է եղել: