Իտալացիները, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով, սակայն հրաժարվել են հիվանդանոցային բուժումից, կարող են ազատազրկման ենթարկվել՝ համաձայն նոր որոշման, որը կայացվել է հյուսիսարեւելյան Իտալիայի Վենետո շրջանում, հայտնում է Reuters-ը:

Մարզպետ Լյուկա Զայայի հրամանում ասվում է, որ մինչեւ հուլիսի վերջը հիվանդանոցները պետք է դատախազությանը տեղեկացնեն թեսթի դրական պատասխանից հետո հոսպիտալացումից յուրաքանչյուր հրաժարվելու մասին:

Ցանկացած ոք, ով ժամանում է Վենետո, նույնպես պետք է անցնի երկու պարտադիր թեսթ, եթե վերադառնում է Եվրամիության սահմաններից դուրս գործուղումից:

Իտալական օրենսդրության համաձայն, յուրաքանչյուրին, ով անզգուշորեն տարածում է համաճարակ, սպառնում է մինչեւ 12 տարի ժամկետով ազատազրկում։ Եթե նա դա կանխամտածված է անում, կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:

«Սա ազգային օրենսդրությունը մասամբ փոխհատուցելու միջոց է, որը չի պահանջում մեկուսացում ԵՄ-ում չընդգրկված երկրից վերադառնալիս, եթե արտասահմանում մնալը տեւում է մինչեւ հինգ օր»,- ասել է Զայան: