Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երեւան – Կրասնոդար եւ Երեւան-Ժուկովսկի երթուղիներով։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Այդ չվերթներով եւս 291 ՌԴ քաղաքացի վերադարձել է Ռուսաստան:

Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 մարդ:

ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադառձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։