Ու տես, իմ առողջապահության չեղած նախարարության ղեկավար, քրտնեցիր 3-րոպեում, ու դիմակն էլ խոնավացավ։ Սակայն Դու, սրբելով քրտինքդ, այդպեա էլ դիմակը չփոխեցիր, ապացուցելով որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է, ոչ հակահամաճարակային միջոցառում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Դիմակն անմիջապես պետք է փոխել այն խոնավանալուց հետո։ Երբ ներսում կամ դրսում 35 աստիճան շոգ է, դիմակը քրտինքից խոնավանում է 3 րոպեյում։

Ու տես, իմ առողջապահության չեղած նախարարության ղեկավար, քրտնեցիր 3-րոպեում, ու դիմակն էլ խոնավացավ։ Սակայն Դու, սրբելով քրտինքդ, այդպեա էլ դիմակը չփոխեցիր, ապացուցելով որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է, ոչ հակահամաճարակային միջոցառում»։