Երեք հարյուր անօդաչու թռչող սարք է հայտնվել Սեուլի գիշերային երկքնում՝ ձեռքի լվացման եւ սոցիալական հեռավորության օրինակների պատկերներով սինխրոնիզացված լուսային դիսփլեյ ցուցադրելու համար, հայտնում է Reuters-ը:

Հարավային Կորեայի մայրաքաղաքի գիշերային երկնքում տաս րոպե շարունակ անօդաչու թռչող սարքերը սինխրոն կերպով դիմակներով դեմքեր, ձեռքերի լվացումով, վեր բարձրացրած բութ մատ են ցուցարդել՝ ի աջակցություն առողջապահության առաջարկություններին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Ակցիան կազմակերպել էր երկրի ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարարության կողմից:

Ինչպես հայտնել են Կորեայի ավիացիոն անվտանգության տեխնոլոգիաների ինստիտուտում, որը ակցիայի կազմակերպիչներից մեկն էր, 900 գրամանոց անօդաչու թռչող սարքերում օգտագործվել է կինեմատիկ դիրքավորման համակարգն իրական ժամանակում, որն ավելի մեծ ճշգրտության համար լրացուցիչ ալեհավաքով է ապահովված: