Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ վստահ է իր արագ վերականգնման հարցում, քանի որ նրան բուժում են հիդրօքսիխլորոխինով, հայտնում է Press Association-ը։

Նախօրեին Բոլսոնարուն, ով երկար ամիսներ ակտիվորեն հերքում էր COVID-19-ի լրջության աստիճանը, վարակվել է կորոնավիրուսով։

Ջերմությունից, թուլությունից եւ մկանների ցավից հետո նա ռենտգենասկոպիայի է ենթարկվել, ինչից հետո նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Facebook-ում հրապարակված տեսանյութում Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ արդեն իրեն ավելի լավ է զգում, այնպես որ հիդրօքսիխլորոխին «հաստատ աշխատում է»:

«Այսօր մենք գիտենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի այլ միջոցներ չկան: Գիտենք, որ դրանցից ոչ մեկի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված չէ, բայց ես մեկն եմ այն ​​մարդկանցից, ում դեպքում դա աշխատել է։ Այնպես որ, ես վստահում եմ հիդրօքսիխլորոխինին, իսկ դու՞ք»,- ասել է նա։

Հիշեցնեք, որ հիդրօքսիխլորոխինը հակամալարիային դեղամիջոց է, որի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ապացուցված չէ: