Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 01։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սեւակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 72-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հակոբ Խ․, ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները բեռնատարի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը։